Վթար՝ Նորապատ գյուղում. 57-ամյա մոտոցիկլիստը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

վթար

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18.00-ի սահմանում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում իրար են բախվել «ԻԺ» մոտոցիկլետը և «Նիսան Սկայլայն» մակնիշի ավտոմեքենան. 57-ամյա մոտոցիկլիստ Արամ Պապոյանը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։ 

Կատարվում է քննություն։