ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը և Գլխավոր հյուպատոսությունը Հալեպում մշտական կապի մեջ են Ղամիշլիի հանրային կառույցների և Սիրիայի հյուսիսային մյուս շրջանների կառույցների հետ։ Այդ մասին նշվում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան հաղորդագրությունում։
Հայաստանի դիվանագիտական առաքելություններն աշխատում են մեր հայրենակիցներին անհրաժեշտության դեպքում ժամանակավոր բնակարան եւ առաջին բուժօգնություն տրամադրելու ուղղությամբ։