ԱԽ-ն հետևում է Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող իրադարձություններին. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

.

ԱԽ գրասենյակում իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

ԱԽ գրասենյակը ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող իրադարձություններին, միաժամանակ մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ՝ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։