ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքքը Մուսային հրավիրվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Սիրիայում Թուրքիայի կողմից «Խաղաղության ակունք» ռազմական գործողության առնչությամբ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։ Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Twitter-ի էջից Թուրքիային կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները քրդերի դեմ։
Նա Թուրքիայի ներխուժում որակել էր, որպես միակողման քայլ։ Նրա խոսքերով դրա հետևանքով սպառնալիք է Սիրիայի անվտանգությունը սպառնալիք է ստեղծում, ինչպես նաև խոչնդոտում է հումանիտար օգնությանը։
Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։