Արտակ Ապիտոնյանը և Ջումահոն Գիյոսովը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

,

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի (ՀՏԿ) Գործադիր կոմիտեի տնօրեն Ջումահոն Գիյոսովին (Jumahon Giyosov):

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի հետ փոխշահավետ երկխոսությունը Հայաստան-ՇՀԿ ընդհանուր համագործակցության համատեքստում: Արտակ Ապիտոնյանը համոզմունք է հայտնել, որ ՀՏԿ-ի հետ փոխգործակցությունը կհամալրի հակաահաբեկչության ոլորտում ՀՀ բազմակողմ ներգրավվածության շրջանակը՝ ի լրումն ՄԱԿ, ԱՊՀ, ՀԱՊԿ հարթակների:

Զրուցակիցները քննարկել են Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակը՝ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերի համադրման տեսանկյունից: