Նոր ռեկորդ․ Զելենսկու առաջին պաշտոնական մամուլի ասուլիսը տևել է 14 ժամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին պաշտոնական մամուլի ասուլիսը ռեկորդ է սահմանել։ Այդ մեկնարկել է առավոտյան 10.00-ից և տևել 14 ժամից ավելի: Այդ մասին վկայում է միջոցառման առցանց հեռարձակումը: 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մամուլի մարաթոնի ժամանակ պատասխանել է ավելի քան 500 հարցի, ներկա է եղել 300 լրագրող:

«Դրանք գլխավորին առնչվող հարցեր էին: Բոլորին պատասխանել եմ»,- այսպես է Զելենսկին մեկնաբանել մամուլի մարաթոնը, ապա նշել, որ հարցերին անկեղծ է պատասխանել, սակայն որոշներին ոչ այնպես, ինչպես ոմանք կցանկանային: 

1