Երևանում 29–ամյա երիտասարդին սպանելու կասկածանքով որոնվում է 23–ամյա երիտասարդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակություն

Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի կողմից որոնվում է Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Ն.-ն, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վերջինս կասկածվում է հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի 130 շենքի բակում իր կողմից ձեռք բերված ապօրինի հրազենով Երևան քաղաքի Բանավան թաղամասում գրանցված, սակայն Երևան քաղաքի Մետաքս թաղամասում բնակվող, 29-ամյա Գուժ Մխիթարյանին սպանելու մեջ: