Հոկտեմբերի 15-28-ը Չինաստանի կկայանա Համաշխարհային բանակային խաղերը․ ՀՀ-ն ունի 15 մասնակից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

Համաշխարհային բանակային խաղեր

Հոկտեմբերի 15-28-ը Չինաստանի Ուհան քաղաքում կայանալու են Համաշխարհային բանակային խաղերը, որին մասնակցելու է աշխարհի 105 երկրի ավելի քան 10 700 մարզիկ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանն այդ խաղերում կներկայանա 15 ներկայացուցչով, որոնք մեդալների համար կպայքարեն 4 մրցաձևում:

Հայաստանը Համաշխարհային բանակային խաղերում ներկայացնելու են.

Ձյուդոիստներ

·         Ֆերդինանտ Կարապետյան

·         Արտյոմ Սարգսյան

Ձյուդոյի մարզիչ՝ Թաթուլ Հովհաննիսյան

Ձյուդոյի մրցավար՝ Գոռ Մկրտչյան

Ըմբիշներ

·         Ռազմիկ Սիմոնյան

·         Դավիթ Օվասափյան

·         Մհեր Մարկոսյան

·         Շանթ Խաչատրյան

·         Տիգրան Մինասյան

·         Վարուժան Գրիգորյան

·         Վարդգես Կարապետյան

Հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ՝ Արմեն Բաբալարյան

Ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ՝ Արմեն Մալխասյան

Ըմբշամարտի մրցավար՝ Գևորգ Հարությունյան

Մարմնամարզիկներ

·         Հարություն Մերդինյա

·         Վահագն Դավթյան

·         Արթուր Գյուրջինյան

Մարմնամարզության մարզիչ՝ Աշոտ Գասպարյան

Մարմնամարզության մրցավար՝ Արթուր Ավետիսյան

Կողմնորոշման մասնակիցներ

·         Հարություն Յախանյան

·         Յուրա Մանասյան

·         Յուրի Մխիթարյան

Կողմնորոշման մարզիչ՝ Արման Ասատրյան

Ռազմական սպորտի միջազգային խորհրդում (CISM) Հայաստանի պատվիրակության ղեկավարը փոխգնդապետ Արման Դավթյանն է, իսկ Չինաստան մեկնող պատվիրակության ղեկավարը՝ գնդապետ Արամ Գրիգորյանը: