Ալիևն իշխանափոխությունից հետո առիթավորվել էր․ Նիկոլի պատասխանը տեղին էր․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ալիև

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որի ժամանակ վարչապետնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն անվանել էր հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

«Ալիևը իշխանափոխությունից հետո առիթավորվել էր՝ սեւացնելու փորձ անելով Գարեգին Նժդեհին եւ մեղադրելով Հանրապետական կուսակցությանը։

Նիկոլի պատասխանը տեղին էր։

Երբ մի կողմ է դրվում ներքաղաքական օրակարգը եւ առաջ է տարվում պետականը»,-գրել էր Աշոտյանը։

Հիշեցնենք, որ իր ելույթում Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, և որպես օրինակ բերել «նախկին իշխանությունների՝ Երևանի կենտրոնում «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի հուշարձանը կանգնեցրելու փաստը։ Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ»:

Ի պատասխան Ալիևի հայտարարությանը՝ Փաշինյանն ասել էր․ «Դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում տեսանք նման փորձեր: Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է, իսկ մատուռը նույնպես ե՞ս եմ քանդել: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր», - ասել է ՀՀ վարչապետը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news