Հրդեհ՝ Արարատի մարզի Վարդաշեն գյուղում. այրվել է երեք տան տանիք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

հրդեհ_

Հոկտեմբերի 11-ին, ժամը 03:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վարդաշեն գյուղի Վիկտոր Համբարձումյան փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:33-ին, մարվել՝ 06:35-ին:

Այրվել են երեք տան տանիք (համապատասխանաբար՝ մոտ 170 քմ, մոտ 100 քմ և մոտ 3 քմ) և հարակից ավտոտնակի տանիքում կուտակած 100 հակ անասնակեր: