Գարեգին Բ-ն Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանին նշանակվել է Խոր Վիրապ վանքի վանահայր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Գարեգին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանն ազատվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից։

Ապա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանն նշանակվել է Խոր Վիրապ վանքի վանահայր` Վանորեից տեսչի իշխանության ներքո: