Հոկտեմբերի վերջին Saudi Aramco պետական նավթային ընկերությունը կկնքի «Դարի գործարքը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

 Saudi Aramco պետական նավթային ընկերություն

Այս տարվա հոկտեմբերի վերջին սաուդական Saudi Aramco պետական նավթային ընկերությունը կիրականացնի բաժնետոմսերի բորսային առաջնային տեղաբաշխում, որի մասին դեռեւս հայտարարել էր 2017 թվականին։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Վաճառքի կհանցի սաուդական պետական նավթային ընկերության բաժնետոմսերի 2 տոկոսը, որից ակնալվում է ստանալ 40 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը կհամարվի բաժնետոմսերի բորսայական առաջնային տեղաբաշխման պատմության ամենախոշոր գործարքը։ Նշենք, որ Saudi Aramco-ն գնահատվում է 2 տրիլիոն դոլար։