Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոց»-ի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

Արմեն Սարգսյան741

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոց»-ի՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, արդեն երրորդ տարին «Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում: Այս տարի այն անցկացվում է «Առաջնորդությունը բիզնեսում» խորագրով:

Հյուրերը պատմել են իրենց հանդիպումների, տպավորությունների մասին՝ նշելով, որ դպրոցի ձևաչափը լավ հնարավորություն է ստեղծում ինչպես փորձի ու գիտելիքների ձեռքբերման, այնպես էլ համագործակցություն ստեղծելու համար:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նման երիտասարդական նախաձեռնությունների իրականացումը, հորդորել ու քաջալերել լինել ավելի ակտիվ ու նախաձեռնող, հանդես գալ արագ փոփոխվող աշխարհին համահունչ գաղափարներով: Հաջողություն մաղթելով հանդիպման մասնակիցներին՝ նախագահը ողջունելի է համարել իրենց մասնագիտական հմտությունները նաև Հայաստանում կատարելագործելու նրանց մտադրությունները:  

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news