«Ուզբեկստանի նախագահը հրավիրեց Տաշքենդ, ես էլ նրան հրավիրեցի»․ Փաշինյանը գրառում է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղկացնելով, որ Ուզբեկստանի նախագահին հրավիրել է Հայաստան։

«Այսօր պատմական հանդիպում ունեցանք Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոեւի հետ: Որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարները երբեք պաշտոնական հանդիպում չեն ունեցել և սա առաջին նմանատիպ հանդիպումն է: Նախագահ Միրզիոևն ինձ հրավիրեց պաշտոնական այց կատարել Տաշքենդ: Ես էլ նրան հրավիրեցի պաշտոնական այց կատարել Երեւան»,-գրել է Նիկոլ Փաշինյանը: