Ադրբեջանն իր աջակցությունն է հայտնել Թուրքիային Սիրիա ներխուժելու գործում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝  աջակցություն հայտնելով Թուրքիայի իշխանությանը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու համար։ 

Թուրքական կողմին աջակցություն է հայտնել նաև Պակիստանը, որ Թուրքիայի հետ խոշոր ռազմական առևտուր է իրականացնում, և Կատարը, որտեղ Թուրքիան ռազմական բազա ունի։ 

ՆԱՏՕ-ում իսպանական ներկայացուցչությունը սկզբնական փուլում իր թվիթերյան գրառումով աջակցություն է հայտնել, իսկ ավելի ուշ հեռացրել է այդ գրառումը։

ՆԱՏՕ-ի դաշնակից ոչ մի երկիր աջակցություն չի հայտնել Թուրքիային, ավելին՝  դաշնակիցների մի մասը մասը դեմ է ռազմական գործողություններին, մյուս մասն էլ  դատապարտել է Թուրքիայի որոշումը։