Կամիշլիի մեր հայրենակիցները դեռևս անհրաժեշտություն չեն տեսնում լքելու իրենց բնակատեղին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Զարեհ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռախոսազանգ է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է  հանձնակատարի գրասենյակը։

Ըստ այդմ՝ Կամիշլիում այս պահի դրությամբ ակտիվ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, շուկաներն ու խանութները գործում են, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ դպրոցները դեռևս փակ են:

«Կամիշլիի մեր հայրենակիցները դեռևս անհրաժեշտություն չեն տեսնում լքելու իրենց բնակատեղին, սակայն եթե լինեն մարդիկ, որոնք կորոշեն գալ Հայաստան, պետությունը պատրաստ է նրանց գրկաբաց ընդունել: Թել Աբյադից Հալեպ տեղափոխված հայ ընտանիքներն ապահով պայմաններում են: Նրանք այսօր հանդիպում են ունենալու հյուպատոսի հետ, որի ընթացքում հավանական է, որ նրանց հետ հեռախոսակապ կհաստատի նաև գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը»,-նշում են գրասենյակից:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news