Շիրակի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 560 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

Հոկտեմբերի 11-ին, ժամը 10:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 14:45-ին:

Այրվել է մոտ 560 հակ անասնակեր: