ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Քիմ Քարդաշյանի վերջին 2 հրապարակումները՝ Էջմիածնում իր ու իր երեխաների մկրտությունից, «Ինստագրամ»-ում 6,5 միլիոն լայք են հավաքել: Լուսանկարներից մեկն ունի 4,1 միլիոն, մյուսը՝ 2,4 միլիոն լայք:
«Շնորհակալությո՛ւն, Հայաստա՛ն, այս հիշարժան ճանապարհորդության համար: Օրհնված եմ, որ երեխաներիս հետ մկրտվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որը Հայաստանի գլխավոր տաճարն է, որը երբեմն ներկայացնում են որպես Հայ առաքելական եկեղեցու Վատիկան: Այս եկեղեցին կառուցվել է 303 թվականին»,- հրապարակումներին կից գրել է Քիմ Քարդաշյանը։
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում աշխարհում ամենաշատ հետևորդներն ունեցող անձանցից է: Բոլոր սոցցանցերում ունի 250 մլն հետևորդ, միայն «Ինստագրամ»-ում՝ 149 միլիոն:
Քիմը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ, հոկտեմբերի 6-ին Հայաստան էր այցելել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովին մասնակցելու: