Դեղատան վարիչը հումանիտար օգնությամբ տրամարված՝ 2 մլն 100 հազար դրամի դեղերը վաճառել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Հրազդան» բժշկական կենտրոնի դեղատան վարիչը, ըստ նախնական տվյալների, 2019 թ. ընթացքում պարբերաբար բժշկական կենտրոնում հաշվառված հիվանդներին պետական ոչ առևտրային կազմակերպություններից մեկի կողմից հումանիտար ճանապարհով տրամադրված դեղամիջոցները վաճառել և ստացած գումարները յուրացրել է, իսկ դեղամիջոցներ ստացողների ստորագրությունները` կեղծել:

Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզել են, որ նշված դեղատան վարիչը և աշխատողը սեպտեմբերի ընթացքում իրենց հարազատների անունից ստորագրել և ստացել են հումանիտար ճանապարհով տրամադրված դեղամիջոցներից, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` շուրջ 2 միլիոն 100 հազար դրամի դեղորայք:

Առերևույթ հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: