Կյանքը բումերանգ է, Քոչարյանն իր «արդարության» պատասխանն է ստանում․ Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Վիտալի Բալասանյանի քննադատությունը ներկա իշխանությունների հասցեին Ռոբերտ Քոչարյանին աջակցելու ենթատեքստում չէ, այլ քաղաքական տակտիկայի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ Արցախում նախընտրական փուլ է, իսկ Բալասանյանը քաղաքական նրբությունները շատ կոպտորեն օգտագործում է՝ փորձելով մտնել այն դաշտը, որտեղ վատ են տրամադրված հեղափոխության նկատմամբ, որպեսզի բողոքական զանգվածի քվեները գան իրեն։

Սարգսյանը նկատում է, որ անկախ արցախյան հերոսների արված հայտարարությունների բովանդակությունից, ողջ մնացած հերոսներին տրվում են գնահատականներ, որոնք պատվաբեր չեն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։