«Բա ո՞ւր ա էդ մեր կոչեցյալ կարգին քաղաքապետը». Երևանում մեծաթիվ ծառեր են կտրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

.

Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարական էր տվել ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի հետևողական լինեն, որ հանրապետությունում իսպառ վերանա բնության նկատմամբ վանդալիզմը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հոկտեմբերի 11-ին Ազատության պողոտա-Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք ծառերի սպանդ են իրականացրել։ Նրանք ծառերի սպանդը կատարել են օրը ցերեկով։ 30-ից ավելի հաստաբուն ծառեր մի քանի ժամվա ընթացքում քոքից կտրվել են։

Քաղաքացիներն էլ, տեսնելով բնության նկատմամբ տեղի ունեցածը, ասում էին. «Բա ո՞ւր ա էդ մեր կոչեցյալ կարգին քաղաքապետը։ Երեկ իր պաշտոնավարման 1 տարին է լրացել, բայց արդեն նման անմարդկային վերաբերմունք բնության նկատմամբ, այն էլ՝ օրը ցերեկով, նա չպետք է հանդուրժի։ Պետք է քաղաքապետարանն ու թաղապետարանը խստագույնս հետևողական լինեն և բնության նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց հայտնաբերեն, ինչը դաս կլինի մյուսներին։ Մոտ 30 տարեկան ծառեր էին, որոնք րոպեների ընթացքում վանդալները կտրեցին, ու էդ 30 ծառը թթվածին էր տալիս մեզ»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: