Վիրավորական էր ապրել նման իշխանության ներքո, ինչպիսին նախկիններն էին. Բաբկեն Չոբանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Նախկինում երկիրը ղեկավարվում էր ամենաթողությամբ, չարությամբ, ազգադավ մոտեցմամբ։ Վիրավորական էր ապրել նման իշխանության օրոք, նման կարգերով երկրում, այդ ատելության, այդ երկիր չսիրելու մեջ։ Երկիրը ղեկավարվում էր այդ չարության, ատելության սկզբունքով։ Ողբերգություն էր, որ իմ երեխաները մեծանում էին նման մարդկանց իշխանության օրոք» ,- «Ժամադադարի» տաղավարում նշում է ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը։

«Ես ողջունում եմ և շատ ուրախ եմ այս իշխանափոխության համար։ Այսօր կա սերունդ, որը կարող է իր ձայնը բարձրացնել և երկրում բան փոխել։ Այս սերնդին հիմա նորից խաբել, նորից նվաստացնել շատ դժվար է լինելու, և պատասխանն ավելի վճռական ու ավելի շուտ կլինի»,-հավելում է Չոբանյանը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։