Ոստիկանապետն Արագածոտնի վարչությունում ներկայացրել է ստորաբաժանման նորանշանակ պետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հոկտեմբերի 11-ին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրել է մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Աղգաշյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վահան Աղգաշյանը երկար տարիներ ծառայում է ոստիկանության համակարգում, զբաղեցրել է տարբեր պաշտոննր, մինչ այս՝ ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնը։

«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկանության Արարատի բաժինը Վահան Աղգաշյանի ղեկավարությամբ ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում։ Արման Սարգսյանը հույս հայտնեց, որ նույն բնագավառում դրական դինամիկան շուտով շոշափելի կլինի նաև Արագածոտնի մարզում։

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության նորանշանակ պետը շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ նշեց, որ ստրաբաժանման առջև դրված ցանկացած խնդիր մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմը կլուծի պատվով։

Ոոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը շնորհավորելով Վահան Աղգաշյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորեց հանցավորության դեմ վճռական պայքարն ու վստահեցրեց, որ նորանշանակ ղեկավարի գլխավորությամբ մարզային վարչությունը ծառայությունը կիրականացնի բարձր պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ։

Արման Սարգսյանը դիմելով ներկաներին՝ կարևորեց ոստիկանության և իրավապահ այլ կառույցների սերտ համագործակցությունը, ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ոստիկանները պետք է ապահովեն մարզում օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը։

Խոսելով ծառայողների կրթվածության ու գրագիտության մասին՝ Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկանության ղեկավարության նպատակն է ստեղծել ինտելեկտուալ ոստիկանություն։
Քննարկվեցին նաև ոստիկանության տարբեր ծառայությունների, կադրային քաղաքականության, հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր, տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news