Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

.

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Տեղեկացնում ենք, որ 11.10.2019 թվականին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը, որն իրականացնում էր «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը՝ Boeing 737-700 EK 73 786 ինքնաթիռով, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Համապատասխան սպասարկում անցնելուց հետո՝ օդանավը բարեհաջող վերադարձել է Երևան»,- ասված է քաղավիացիայի հաղորդագրության մեջ: