Երևանում թալանել են «Ավտոմոթորս» ՍՊԸ-ի տնօրենին. գումարը կազմում է 13 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հասարակություն

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Կարեն Մարտիրոսյանից, ով հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Տիգրան Մեծի պողոտայի 16 հասցեի դիմաց կայանված Nissan March մակնիշի 010 AR 01 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Կ. Մարտիրոսյանը ոստիկաններին հայտնել է, որ պայուսակում եղել է 13 մլն դրամ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Կ. Մարտիրոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Ավտոմոթորս» ՍՊԸ –ում՝ որպես տնօրեն: