Տավուշի և Վայոց Ձորի դատախազներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը փոխադրվել և նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում, տեղեկացնում են ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։ 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 9-ի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։