ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 12, 24News
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ավարտվել է Նիդերլանդների թագավորություն կատարած պաշտոնական այցը.
«Ավարտեցինք պաշտոնական այցը Նիդեռլանդների թագավորությունում։ Արդյունավետ ու հստակ օրակարգով այցը լավագույնս կազմակերպեց դեսպան Տիգրան Բալայանը։
Ժամեր անց արդեն Բելգրադում տեղի կունենա Հայաստանի և Սերբիայի խորհրդարանների խոսնակների հանդիպումը՝ Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում»: