ՀՀ վարչապետը Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար խնդրանքով դիմել է Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 12, 24News

պուտին փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ շոշափել է Սիրիայի հայ համայնքի անվտանգության հետ կապված մի հարց։ Այս մասին կառավարության ղեկավարը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ շնորհակալ է Ռուսաստանի առաջնորդին արագ արձագանքի համար։ 

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երեկ նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարևոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար», - ընգծել է նա։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։