Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահին․ քննարկվել են գործակցության ընդլայնման հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին և հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: