Անչափահասը մտել էր բնակարական, գողացել թոշակառու կնոջ քարտը և կանխիկացրել թոշակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

բանկ

Հոկտեմբերի 11-ին` ժամը 17.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում թոշակառու մի կին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և ննջասենյակի պահարանից հափշտակելով բանկային քարտը` կանխիկացրել կենսաթոշակը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին նույն շենքի անչափահաս մի բնակիչ իրենց տանը ի պահ հանձնած տուժողի բնակարանի բանալիով բացել դուռը, հափշտակել բանկային քարտը և բանկոմատից կանխիկացրել գումարը:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը ժամը 20-ին կասկածվող անչափահասը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: