Աշոտ Ղուլյանն ընդունել է Ռումինիայի հայազգի պատգամավորին և հայերի միության փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

աշոտ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին և Ռումինիայի հայերի միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին, ովքեր Արցախում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ռումինիայում Արցախի մասին տեղեկացվածության բարձրացման, հայրենիքում և Սփյուռքում հայկական ներուժի օգտագործման, խորհրդարանական դիվանագիտության և կրթության, մշակույթի ասպարեզներում համագործակցության ծրագրերին վերաբերող հարցերի շրջանակ:

Երկուստեք կարևորվել է Արցախի արտաքին կապերի ակտիվացման և ապակենտրոն համագործակցության անհրաժեշտությունը: