Արցախի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.45-ին ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Շենգավիթի Մանանդյան փողոցի 23-ամյա բնակչի, որը 2017թ. հունիսի 7-ից Արցախի Հանրապետության իրավապահների կողմից, հետախուզվում էր քրեական օրենսգրքի 238-րդ և 235-րդ հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողը հանձնվել է ԱՀ ոստիկանության ծառայողներին: