Գրին քարտ ստանալուն առնչվող Թրամփի վարչակազմի նոր կանոններն արգելափակվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

 

ամն
Politico-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի դաշնային 3 դատարաններն արգելափակել են Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը, համաձայն որի՝ միգրացիոն գերատեսչության աշխատակիցներին թույլատրվում է մերժել որոշակի պետական արտոնություններից օգտվող միգրանտներին գրին քարտի տրամադրումը: 

Միգրանտները պետք է ենթարկվեին պարենային կտրոնների, սոցիալական ապահովության, բուժօգնության եւ բնակարանի աջակցության օգտագործման կամ ապագայում այս արտոնությունների օգտագործման հնարավորության առկայության մանրակրկիտ ստուգման, իսկ Կալիֆոռնիայի դատարանը սահմանափակել է դրա կիրառումը:

Ըստ պարբերականի՝ Նյու Յորք և Վաշինգտոն նահանգների դատարանները որոշումներ են հրապարակել, համաձայն որոնց՝ արգելափակում են համանման միգրացիոն քաղաքականությունը։

Պարբերականը նաև նշում է, որ Նյու Յորք, Վաշինգտոն և Կալիֆորնիա նահանգների դատարանների որոշումները հարվածում են Թրամփի միգրացիոն քաղաքականության փոփոխություններին, որոնց շնորհիվ նա կկարողանար բացառել առավել աղքատ միգրանտների հոսքը եւ միգրանտների թիվը մեծացնել աշխատանքային հմտությունների հիման վրա: