«Ծռերն» ու Փաշինյանը, ՔՊ-ն բացարձակապես իրար հակադիր ուժեր են․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

««Սասնա Ծռեր»-ը Հայաստանը պատկերացնում էին որոշակի ուժային եղանակով և անգամ գնացին այդպիսի գործողությունների, բայց պրակտիկան ցույց տվեց, որ այն, ինչ նրանք արել են, անթույլատրելի էր։ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել էր, որ սա անթույլատրելի գործիքակազմ է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

««Երկու տասնամյակ իշխող ռեժիմը չկարողացան տապալել Սասնա Ծռեր»-ը։ Մենք այդ արեցինք անարյուն, մեր գործողությունները տարբեր են, մենք չենք կարող գաղափարակից լինել։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը տեղի է ունեցել «Սասնա Ծռեր»-ի ցանկությամբ, վարչապետը հանդիպել և լսել է նրանց։ Կարծում եմ, որևէ համաձայնությունների մասին քննարկում տեղի չի ունեցել։ Կան բազմաթիվ ուժեր, որոնք մեզ քննադատում են և մենք կարող ենք հանդիպել և հասկանալ՝ ինչն է խնդիրը, պետք է լսենք բոլոր կողմերին»,- ասել է Գևորգ Պապոյանը։