Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր պիտի հաղթի Լիխտեյնշտեյնի հետ խաղում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր պիտի հաղթի Լիխտեյնշտեյնի հետ խաղում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր պիտի հաղթի Լիխտեյնշտեյնի հետ խաղում: Դուխով, տղերք: Ձեզ հետ ենք ու ձեր կողքին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը կհյուրընկալվի Լիխտենշտեյնի հավաքականին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ժամանել է Լիխտենշտյենի մայրաքաղաք Վադուց եւ ներկա կլինի Հայաստանի ազգային հավաքականի արտագնա խաղին։