Ավտոտնակում պայթուցիկ նյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Հոկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին, հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկվել է Վայք քաղաքի բնակիչ, 47-ամյա կասկածյալի բնակության վայրում, որի ընթացքում առանձնատանը կից ավտոտնակում հայտնաբերվել և առգրավվել է «Տրոտիլ 400գր» գրառումներով, պայթուցիկ նյութի նմանվող 4 առարկա:  Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից: 

Տանտերը հայտարարել է, որ հայտնաբերվածները «Տրոտիլ» պայթուցիկ նյութ պարունակող առարկաներ են։

Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: