Հրդեհ՝ Բերդի հիվանդանոցի մոտակայքում. այրվել է ննջասենյակի փայտրյա առաստաղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

հրդեհ

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:52-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում գտնվող երկհարկանի տներից մեկում. ներսում մարդիկ կան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ այրվում է Մանուկյան փողոցի տներից մեկի առաստաղը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:20-ին, մարվել՝ 21:54-ին: Այրվել է ննջասենյակի փայտյա առաստաղը՝ մոտ 4 քմ: