Արագածոտնի մարզում 62-ամյա բնակիչը բուժքրոջ ներարկումից հետո մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

բժիշկ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:

Ժամը 19:50-ի սահմանում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 62-ամյա Հայկ Հ.-ն է:

Պարզվել է նաև, որ նրան Շենավան գյուղի բժշկական ամբուլատորիայի բուժքույր, 44-ամյա Ռեբեկա. Ս.-ն իր տանը ներարկել է «Ցենտրոքսիոն աստերիա» տեսակի դեղամիջոց, որի հետևանքով Հայկ Հ.-ն ընկել է ռեակցիայի մեջ և մահացել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: