ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել է Unicef-ի բարի կամքի դեսպանը Հայաստանում:
«Հպարտ եմ` Unicef-ի մեծ ընտանիքի անդամը դառնալու համար»,- ինստագրամյան էջում գրել է գյումրեցի ըմբիշը և երեխաների հետ լուսաննկար հրապարակել։