ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Բրիտանական The Independent պարբերականը հրապարակել է տարբեր երկրների խորհրդարանների ամենագեղեցիկ շենքերի տասնյակը։ Ցուցակում ընդգրկված է նաև ՀՀ Ազգային ժողովի շենքը:
Ալան Ֆոլդսը Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է 193 երկրների խորհրդարանների շենքերը և The Independent պարբերականը ներկայացված շենքերից առանձնացրել է 10 ամենագեղեցիկները:
«Համաչափ, առաջին հարկի մոխրագույն աղյուսների և դեղնաոսկեգույն վերին հարկերի միջև հակադրությունը հիանալի է, մերձակայքը դուրեկան է: Համալսարանի տպավորություն է թողնում, բայց, ընդհանուր առմամբ, լավ աշխատանք է»,- գրել է Ալանը ՀՀ Ազգային Ժողովի շենքի մասին: