ԵՄ երկրները Թուրքիային կոչ են անում դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ԵՄ

ԵՄ Խորհուրդը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ ԵՄ անդամ երկրները Թուրքիային կոչ են անում դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունը Սիրիայում և դուրս բերել զորքերն այդ երկրից։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են նաև համակարգել Թուրքիայի զենքի մատակարարման քաղաքականության համակարգումը՝ Սիրիայում ռազմական գործողության հետ կապված։

«Անդամ պետությունները պարտավորվում են ամուր ազգային դիրքորոշում որդեգրել Թուրքիային զենք մատակարարելու իրենց քաղաքականության հարցում, ներառյալ չափանիշների կոշտ կիրառումը տարածաշրջանային կայունության հանդեպ։ Խորհրդի համապատասխան աշխատանքային խումբն այս շաբաթ ավելի ուշ կհավաքվի այս հարցի վերաբերյալ անդամ պետությունների դիրքերի համակարգման և դիտարկման համար»,- նշվում է հայտարարության մեջ։

ԵՄ 28 երկրների ԱԳՆ ղեկավարները կոչ են անում անցկացնել անդամ երկրների միջազգային կոալիցիայի նախարարական հանդիպում ԱՄՆ գլխավորությամբ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար։

«Շտապ կարգով անհրաժեշտ են միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հետագա ջանքերը միակողմանի ռազմական գործողությունը դադարեցնելու ուղղությամբ։ Խորհուրդը կոչ է անում խորհրդակցություն անցկացնել «Դաիշի»դեմ միջազգային կոալիցիայի նախարարների մակարդակով՝ դիտարկելու հարցը, թե ինչպես շարունակել ջանքերը սույն համատեքստում»,- նշվում է հայտարարության տեքստում։

ԵՄ անդամ երկրները համաձայնեցրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմ սահմանելու հարցում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներ կատարելու առնչությամբ։