Թուրքիայի ՊՆ-ն հրապարակել է, թե ինչպես է պայթեցվում քրդերին զինամթերք բերող բեռնատարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Անադոլու» գործակալությունը, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ Սիրիայի քրդերին ռազմական օգնություն հասցնող մեքենան ավիահարվածով ոչնչացնելու տեսանյութ է հրապարակվել:

«Թուրքիայի զինված ուժերը դիպուկ հարված են հասցրել մեքենային, որը զինամթերքի հերթական խմբաքանակն էր հասցնում ահաբեկիչներին, որոնք ականանետային հարվածներ են հասցնում Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերին»,-նշվում է Թուրքիայի ՊՆ-ի հայտարարության մեջ:

Տեսանյութում երևում է՝ ինչպես են ռազմական տեխնիկան դնում բեռնատարի մեջ, ինչից հետո այն պայթեցնում են:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news