Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի. մայրը փաստեր է ներկայացնում

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

2019 թ. սեպտեմբերի 12-ին ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Այս մասին գրում է Analitik.am կայքը:

Սանասարյանն այսօր հերքել է տեղեկությունը, այն անվանելով «հերթական շառը»։ «Քարոզչամիջոցներից մեկի փոխանցմամբ, ես երեխայի եմ վրաերթի ենթարկել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ։ Լրագրողներին խնդրում եմ մեկնաբանություն չուզել։ Սա հերթական սուտն է՝ ավտոմեքենայի, տան, բիզնեսների, կոստյումի և մյուս բոլոր ստերի նման», - Facebook-ի իր էջում գրել է Սանասարյանը։

Սակայն Analitik.am կայքի լրագրողը զրուցել է երեխայի մոր հետ, որն էլ մանրամասներ է ներկայացրել դեպքից։ Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել, չի աջակցել երեխայի ծնողներին բուժման ծախսերը հոգալու հարցում:

Մանրամասները՝ տեսանյութում։