ԸՕ փոփոխություններով պատգամավորների թիվը կարող է նվազել․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ու կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ անելու նախաձեռնություններին, ասաց, որ ԸՕ փոփոխություններով նախատեսվում է ամբողջությամբ փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի անցնել։ 

«Հիմնական նպատակն է ունենալ այնպիսի Ընտրական օրենսդրություն, որ անկախ օրվա իշխանության բարի կամքից ու  ցանկությունից՝ ընտրությունների արդյունքները որևէ մեկը կասկածի տակ չի դնի։ Վերանայման կարիք կա նաև համամասնական համակարգը դեպի համայքներ տարածելու հարցում։ Եթե պետությունը համայնքների խոշորացման է գնում, ապա ցանկալի է, որ կուսակցությունները համայքներում ներկայացված լինեն։ Փոփոխություն է ենթադրվում նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրագրավի ու անցողիկ շեմի մասով։ Հնարավոր է նվազի նաև պատգամավորների թիվը»,- նշեց նա։