ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Մարմարիկ գյուղի բնակիչ, 44-ամյա Ահարոն Քարամյանը իր վարած ГАЗ 66 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Մարմարիկ գյուղից դեպի սարեր տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է բնակչի տան բակում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Ա. Քարամյանը մարմնական վնասվածքներով՝ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: