Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Պապիկյան

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՏԿԵ խոսնակ Արմինե Մուրադյանը։ 

«Այցի ընթացքում նախարարը կհետևի միջպետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման ընթացքին, կծանոթանա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից վերակառուցվող ենթակայանների շինաշխատանքներին:
Հոկտեմբերի 16-ին Կապանում նախարարը խորհրդակցություն կանցկանցնի Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ»,- գրել է խոսնակը։