Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին ավտոքարշակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Հոկտեմբերի 15-ին, ժամը 11:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:33-ին, մարվել՝ 12:53-ին:

հրդեհ

Այրվել է «Ford» մակնիշի ավտոքարշակի (վարորդ՝ Յուրա Ա., ծնված 1989 թ.) դիմային հատվածն ամբողջությամբ:

հրդեհ