Տեսել ենք՝ ով է հող ծախել․ հեղափոխությունից հետո թշնամուն տված հողը վերադարձրել ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Նախկիններին օդ ու ջրի պես հարկավոր է թշնամանք հրահրել, քանի որ հայաստանցի-արցախցի թշնամանքն իրենց գոյության երաշխիքն է։ Դա իրենց հնարավորություն է տալիս մնալ ասպարեզում»,-այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում, մեկնաբանելով ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ իշխանությանն ուղղված քննադատությունը, ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։   

«Իրենք իշխել են, բարիք են ստացել, սնուցող հողը եղել է այդ թշնամանքը։ Նայե՛ք այդ մարդկանց։ Ինչի՞ հիման վրա էին պաշտոնավարում։  Հիմա, քանի որ չկա այդ թշնամանքը, կա ընդանուր համերաշխություն, դա ուղղակի իրենց դուրս է թողնում քաղաքական կյանքից»,- ասել է Հովակիմյանը։

Խոսելով «հողեր ծախելու» մասին՝ պատգամավորն ասել է․
«Տեսել ենք հողեր ծախողն ով է եղել, հետո ասել՝ անպետք հողեր էին։ Այս ընթացքում՝ թավշյա հեղափոխությունից հետո, հողեր են վերադարձվել։ Այն, ինչը որ իրենց թեթև ձեռքով տրվել էր թշնամուն»,- եզրափակել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։