Փաշինյանը պորտալարով կապված է նախկին իշխանության հետ. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Կա հերոս, կա հակահերոս, և որպես կանոն հերոսը հայտնվում է հակահերոսի ֆոնին, այսինքն նախկին համակարգը ծնեց Նիկոլ Փաշինյան հերոսին, որը պայմանական եկավ ու փրկեց ժողովրդին այդ նախկին համակարգից, հրեշից»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, հավելելով, որ ըստ ժանրի կանոնների, հակահերոսի վերացումը հանգեցնում է նաև հերոսի վերացման:

Բանախոսի պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը որպեսզի չդադարի հերոս լինելուց, ինքը պետք է մշտապես կենդանի պահի իր հակահերոսին: Արթուր Ղազինյանն անդրադարձել է նաև Վիտալի Բալասանյանի   Արցախյան խնդրին վերաբերող մի քանի ուշագրավ հայտարարություններին, Ռոբերտ Քոչարյանի գործին, ինչպես նաև ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և հնարավոր զարգացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում: