Պուտինն Էրդողանին հրավիրել Է Ռուսաստան․ Թուրքիայի նախագահն ընդունել է հրավերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել Է աշխատանքային այց կատարել Ռուսաստան։ Էրդողանն ընդունել է հրավերը:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Սիրիայի հյուսիսի իրադրությունը:

«Նշվել Է թուրքական բանակի ստորաբաժանումների եւ Սիրիայի կառավարության զինուժերի միջեւ բախումների կանխման անհրաժեշտությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում:

Պուտինը և Էրդողանը հանդես են եկել նաև հայտարարությամբ Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի շարունակման օգտին, ինչպես նաև հանձն են առել՝ ապահովելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը: